Ես չեմ ճանաչում մարդ, ով կարող է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կարող է միջնորդել որեւէ մեկին որեւէ պաշտոնի նշանակելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով Իր ընկեր եւ Սոցիալական ծառայության պետ Սուրեն Ղամբարյանըի կողմից կադրային փոփոխությունների մասին եւ մամուլի այն տեղեկությունների, ըստ որի՝ պատգամավորը հովանավորում է նրան։

«Սոցիալական ծառայության պետ Սուրեն Ղամբարյանին ճանաչել եմ Պետական վերահսկողական ծառայությունում աշխատելուց սկսած, մինչեւ այդ նրան չեմ ճանաչել, Սոցիալական ծառայությունում իր նշանակման մասին տեղեկացել եմ մամուլից, ուզում եմ ասել, որ չեմ ճանաչում մարդ, որը կարող է վարչապետի մոտ միջնորդել որեւէ մեկի նշանակման համար։ Վարչապետի ամենամտերիմներից կան մարդիկ, որոնք զբաղվում են այն գործով, որով զբաղվել են»,–նշեց նա։