Խորվաթիան կարեւոր փուլ է սկսում եվրոյին անցման ճանապարհին։ Զագրեբի կառավարությունը հայտ է ներկայացրել, որպեսզի Խորվաթիան միանա Արժութային փոխարժեքի եվրոպական մեխանիզմին (ERM 2), որը եվրո մտցնելու ճանապարհի նախնական փուլերից մեկն է, տեղեկացրել է եվրոգոտու ղեկավար Մարիո Չենտենոն, հաղորդում է DW-ն։

Եվրոգոտու ֆինանսների նախարարները ողջունել են Խորվաթիայի պարտավորությունները, որը հույս ունի միանալ ERM 2-ին 2020 թվականին։ Եվրոյի անցման համար հարկավոր է մասնակցել այդ մեխանիզմին առնվազն երկու տարի, որպեսզի հաստատվի ազգային արժույթի կայունությունը։ Եթե Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) եւ եվրոյի երկրները դրական եզրակացություն տան, ապա Խորվաթիան կկարողանա միանալ եվրոգոտուն ամենաշուտը 2023 թվականին։

Հարցման արդյունքներով, որն անցկացրել է Խորվաթիայի Կենտրոնական բանկն այս տարի, հարցվողների 52 տոկոսը կողմ է արտահայտվել եվրոյին անցնելուն, 40 տոկոսը՝ դեմ։ Ներկայում խորվաթական կարգավորողը թույլ է տալիս ազգային արժույթին՝ կունին, տատանվել մեկ դոլարը 7,4-7,7 կունի սահմաններում։