Երեւան-Երասխավան ճանապարհին, Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարի հետեւանքով տուժած եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա երեխան այսօր՝ հուլիսի 10-ին, դուրս է գրվել հիվանդանոցից։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն NEWS.am-ին հայտնեց, որ երեխայի բուժման պրոցեսն ավարտվել է, վիճակը լավ է։

Հիշեցնենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով եւ ծնոտային քերծվածքներով: Երեխան վիրահատվել էր, վիրահատությունն անցել էր լավ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ի սահմաններում Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի էր ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Զոհերի թիվը 6-ն է, տուժածները 13-ն են: