Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործում ստեղծվել է օրենքին եւ խելամտությանը հակասող իրավիճակ: Այդ մասին հուլիսի 10-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ամուլյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը գործն ուղարկել էր Սահմանադրական դատարան 300.1 հոդվածի օրինականությունը որոշելու համար: Դատախազները բողոքարկել էին որոշումը Վճռաբեկ դատարանում եւ գործը վերադարձել էր առաջին ատյանի դատարան:
«Ստեղծվել էր իրավիճակ, որը չէր կարգավորվում օրենքով, հակասում էր օրենքին եւ խելամտությանը»,-հայտարարել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ ինչ որոշում էլ կայացնի ՍԴ-ը, այն պետք է ունենա նյութական տեսք՝ որոշումներ, դիմումներ, դատարանը չի կարող պարզապես ոչինչ չանել: Կամ ընդունել, կամ մերժել, որեւէ կերպ տեղեկացնել իր որոշման մասին առաջին ատյանի դատարանին:
«Լիովին անօրինական գործընթաց է՝ սկսած դեպքը ՍԴ ուղարկելուց մինչեւ վերջերս տեղի ունեցած գործողությունները: Մարդիկ գործում էին օրենքի սահմաններից դուրս, այժմ էլ չեն պատրաստվում վերադառնալ օրինական դաշտ: Ավելին, չկա իրավական ճանապարհ իրավիճակն օրինական դաշտ վերադառձնելու համար»,-նշել է Հայկ Ալումյանը:





























