Նիգերիայում չորս տղամարդիկ ձերբակալվել են Facebook-ում կեղծ ամուսնության համար, որը, իրավապահների խոսքով, իսլամի նկատմամբ ծաղրական վերաբերմունք է:

Դեպքը տեղի է ունեցել Կանոյում, որը Նիգերիայի 12 հյուսիսային նահանգներից է, որտեղ գործում է շարիաթի մասին օրենքը: Hisbah գործակալության իրավապահները հայտարարել են, որ հարսանիքը նմանվել էր ծաղրի ամուսնության ինստիտուտի նկատմամբ:

«Մենք ձերբակալել ենք չորս մարդու Facebook-ում կեղծ հարսանիք կազմակերպելու համար, որը բարձրացրել էր մարդկանց դժգոհության ալիքը»,-ասել է Hisbah-ի ղեկավար  Աբա Սուֆին AFP-ին տված հարցազրույցում: «Մենք ձերբակալել ենք նրանց ամուսնության անձեռնմխելիությունը ծաղրելու համար»,-ասել է նա:

Սուֆիի խոսքով՝ 30-32 տարեկան չորս կասկածյալները բերման էին ենթարկվել երեքշաբթի՝ մի քանի օր անց, երբ պարզ էր դարձել, որ նրանցից մեկը ամուսնացել էր Ֆեյսբուքում երիտասարդ կնոջ հետ, իսկ արարողության վկաները մյուս ձերբակալվածներն էին:

Փեսացու Սանուսի Աբդուլահին խոստովանել է, որ կատակով առաջարկել է իր ֆեյսբուքյան ընկերուհուն, որն ապրում է ուրիշ քաղաքում, 20 000 նաիր (56 դոլար) առցանց ամուսնության ժամանակ պայմանով, որ գումարը կվճարվի, երբ կինը տեղափոխվի Սանուսիի մոտ:

Սուֆին նշել է, որ կասկածյալները երբեք չէին հանդիպել հարսնացուին իրական կյանքում եւ պարզապես ֆեյսբուքյան ընկերներ էին:

Այդ դեպքը բուռն զայրույթի պատճառ էր արմատական մահմեդական հոգեւոր ծառայողների շրջանում, որոնք կոչ էին արել ձերբակալել եւ պատասխանատվության ենթարկել կասկածյալներին: