Հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 21-ի կեսօրին գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի ցնցումով եւ կոտրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա Հայկ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա բժիշկներին հայտնել է, որ կատարվածի մասին ոչինչ չի հիշում:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Ազգալդյան փողոցում Հայկ Հ.-ին երկաթաձողով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 18-ամյա Դավիթ Բ.-ն:

Հայկ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն