Թաիլանդի արեւելքում ֆերմերները ցանքսը սկսելու ժամանակը տոնել են գոմշացլերի մրցավազքով, որոնց հիմնական գործառույթը հերկելն է, հայտնում է Associated Press-ը:

Ֆերմերները լծել գոմշացլերին եւ մասնակցել փայտե գութանով ամենամյա մրցավազքին:

Մրցավազքը սկսվել է Բանգկոկից հարավ-արեւելք: Տարածությունը կազմում է մոտ 60 կմ: Մրցավազքն անցկացվում է որպես շնորհակալության նշան գոմշացլերին ամբողջ տարվա ընթացքում աշախատանքի համար:

Վազքին մասնակցել է մոտ 60 գոմշացուլ: