Հայաստանում մարտի 16-23-ին արձանագրվել է սպանության 1  դեպք, որը բացահայտվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 47-ը, գողության 105 դեպքից՝ 59-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 2-ը, խարդախության 17 դեպքից՝ 16-ը եւ խուլիգանության 10  դեպքից 8-ը:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6,    խուլիգանության` 1, կողոպուտի՝ 2  եւ գողության 5  դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: