Եվրասիական տնտեսական միության տարածքում համաձայնեցված տնտեսական քաղաքականության իրականացման նկատմամբ վերահսկողությունը մասնակից պետությունների առաջ նաեւ մրցակցության կանխարգելման ինստիտուտ  ստեղծելու անհրաժեշտության հարց է դրել, որը կարող է ձեւավորվել առաջիկայում:

Հենց այն, ըստ հեղինակների, թույլ կտա միության ողջ տարածքում կատարելագործել այդ ոլորտում օրենսդրությունը:

Այս մասին հայտնել է ԵՏՀ դեպարտամենտի տնօրեն Ալիա Ջումաբաեւան, որը հուլիսի 26-ին  մասնակցել է  հանրային ընդունարանի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման նիստին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Ինտեգրման խորացմանը զուգընթաց, ըստ փորձագետի, պահանջվում է իրավական բազայի կատարելագործում, այդ թվում կանխարգելման ինստիտուտների ձեւավորում:

Սա կանխարգելիչ միջոց է, պարզաբանել է Ջումաբաեւան, որը թույլ կտա կանխել մրցակցության խախտման նշանները,չապացուցելով, որ դրանք արդեն կան, այլ սուբյեկտին առաջարկելով ինքնուրույն դրանք վերացնել:

Եթե դա չարվի, հետաքննություն է սկսվում: Եվ եթե դրա արդյունքներով ապացուցողական բազա հավաքվի, ապա սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի:

«Իսկ դա բավականին խոշոր տուգանքներ եւ իմիջային ռիսկեր են»,-հավելել է նա:

Բացի այդ, նրա խոսքով՝ բավականին սուր է դրված նաեւ երրորդ երկրների հետ փոխգործակցության հարցը, քանի որ մինչեւ հիմա ԵՏՀ-ն արտասահմանյան կազմակերպխությունների սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու գործիքներ չուներ:

ԵՏՀ-ն նաեւ հանդես է գալիս անբարեխիղճ մրցակցության հնարավոր հատկանիշների մասին դիմումներ ներկայացնելու գործընթացը շտկելու նախաձեռնությամբ: Մշակվում է նաեւ էլեկտրոնային ձեւաչափով դիմում ներկայացնելու հնարավորության հարցը: