«CNN Հունաստանի» 3 րոպեանոց ռեպորտաժում Կոստաս Պլիակոսը ուսումնասիրում է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը, ներկայացնելով երկրի տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռքբերումները սկսած մայրաքաղաքի սկսնակ ընկերություններից մինչեւ հեռավոր մարզերում գտնվող նորարարական կենտրոններ: Այցի հիմնանպատակը սպասվող ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսն է (WCIT), որը տեղի է ունենալու հոկտեմբերին Երեւանում:
Ռեպորտաժը վերնագրված է. «Արա Հայաստանի նման. Կովկասի սիլիկոնային հովիտը»: Հեղինակը Հայաստանն անվանում է փոքրի կովկասյան երկիր, որը «փոքր տնտեսական հրաշք» է ներկայացնում:
Այս ռեպորտաժի իրականացումը հնարավոր է դարձել Հայաստանի եվրոպացի բարեկամներ ՀԿ (EuFoA) եւ WCIT 2019- ի համատեղ ջանքերով: Վերջիններս օրեր առաջ կազմակերպել էին եվրոպական լրագրողների մեդիա ուղեւորություն դեպի Հայաստան` նպատակ հետապնդելով սեւեռել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը Հայաստանի մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտի վրա:
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամրջել Հայաստանը եւ Եվրոպական միությունը։ ՀԵԲ-ը չի ազդում կամ ներգործություն ցուցաբերում լրագրողների ընտրած թեմաների, նյութի բովանդակության, նորությունների խորագրերի եւ լրատվամիջոցների վրա, որոնք ներկայացնում են լրագրողները, կամ որոնց հետ թղթակցում են։ Կազմակերպությունը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ եւ անաչառ լուսաբանում։
Ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ:




























