Իբիսա կղզում սկսել են հայտնվել էքստազի տեսակի գերուժեղ թմրանյութեր՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխի ձեւով, գրում է Daily Mail-ը:

Նարնջագույն հաբերը, որոնք արդեն նկատել են Մեծ Բրիտանիայում կայացած երաժշտական փառատոնի ժամանակ եւ Հոնկոնգի գիշերային ակումբներում, այժմ հայտնվել են հանրահայտ կղզում:

Թրամփի գլխի ձեւն ունեցող «կախարդական» հաբերի ցնցող լուսանկարներն արվել էին MailOnline պարբերականի կողմից կոկաինի փաթեթի հետ միասին: Դրանց մի կողմում պատկերված է ԱՄՆ-ի նախագահի դեմքը, մյուսում՝ գրված է նրա ազգանունը:

Ենթադրվում է, որ դրանք պատրաստվում են Ամստերդամում: Այդ հաբերն անգամ վաճառքի էին հանվել Համացանցում. 1000 հատի համար անհրաժեշտ էր վճարել 1200 ֆունտ ստերլինգ: