Հուլիսի 28-ին, ժամը 18:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ "Ford Transit" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: