ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այս պահին  Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում:

Նրանք պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:

Երկրորդ նախագահի աջակիցները իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է «Հաղթանակ, Ռոբերտ Քոչարյան»: Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ: