Կոլումբիայի զինվորականները հատուկ գործողության արդյունքներով, որն իրականացվել է Վալյե դել Կաուկա դեպարտամենտի տարածքում, ավելի քան մեկ տոննա կոկաին են բռնագրավվել: Այս մասին հայտնում է EFE-ն՝ վկայակոչելով Կոլումբիօայի ԶՈՒ հաղորդագրությանը:
Կոկաինը հայտնաբերվել է տրակտորին ամրացված կոնտեյներում՝ Պալմիրայի տարածքում: Պարզվել է, որ այնտեղ գտնվող պահածոյացված մրգերով բանկաներում իրականում կոկաին է: Ընդհանուր առմամբ բռնագրավվել է 2.9 հազար հատ, իսկ թմրամյութերի ընդհանուր քաշը կազմել է 1.1 տոննա:
Քննությունը պարզել է, որ տրակտորը բեռը պետք է տեղափոխեր երկրի հյուսիսում գտնվող Կարտախեն նավահանգստային քաղաք: Այդտեղից մաքսանենգները մտադիր էին կոկաինի խմբաքանակով կոնտեյներն ուղարկել Բելգիա:
Մաքսանենգները հաճախ են փորձում բեռները Կոլումբիայից ուղարկել Կեոնտրոնական Ամերիկա հետագայում դրանք ԱՄՆ եւ Եվրոպա փոխադրելու համար:
Անցյալ տարվա դեկտեմբերին Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ներկայացրել էր թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր արշավ, որն իր մեջ ներառում է հանցավոր խմբավորումների վերացում և արգելված նյութերի փոխադրման ուղիների ոչնչացում:




























