Կոստա Ռիկան փակում է Ադրբեջանում դեսպանատունը:
Report-ը հաղորդում է, որ օգոստոսի 1-ից այդ երկրի դիվանագիտական առաքելությունը կդադարեցնի Բաքվում իր գործուենությունը:
Դեսպանատանը հաստատել են տվյալ տեղեկությունը, սակայն նման որոշման պատճառների մասին չի հաղորդվում:
Կոստա Ռիկայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացումը կայացել է Բաքվում 2017-ի նոյեմբերին:
Բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջան այցելած Կոստա Ռիկայի արտաքին գործերի եւ կրոնի նախարար Մանուել Գանսալես Սանզը:





























