Այս տարի լրանում է հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, խմբավար-դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի խմբավարական գործունեության 50-ամյակը, որի կապակցությամբ, նա հյուրընկալվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Նա ղեկավարում է Պետական ակադեմիական երգչախումբը: Միջոցառմանը ներկա են եղել բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ: Ներկաները մաեստրոյին տարաբնույթ հարցեր են ուղղել:
Ռուբեն Միրզախանյանը Հովհաննես Չեքիջյանին պարգեւատրել է բուհի «Խաչատուր Աբովյան» պատվո շքանշանով: Բուհի մշակույթի կենտրոնը ներկայացրել է համերգ` ի պատիվ մաեստրոյի: Վերջում Չեքիջյանն անակնկալ է մատուցել ներկաներին եւ խմբավարել բուհի երգչախումբը, նաեւ բուհի գրադարանին նվիրել իր մասին տարբեր հեղինակների մի շարք գրքեր:





























