Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երեւանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եւ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար եւ 1 գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: