Հայաստանում սպառողներին մոլորության մեջ են գցում. արտադրում են մի արտադրատեսակ, նմանակում են թթվասերի, բայց դա թթվասեր չէ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:

«Տարբեր անվանումներ են դնում, տուփը 99 տոկոսով թթվասերի է, բայց միջի պարունակությունը ոչ մի կապ չունի թթվասերի հետ: Շատ փոքր տառերով գրում են, որ կաթնայուղի փոխարեն բուսական յուղ է պարունակում: Սա բացահայտ սպառողին մոլորեցնելու փաստ է»,-ասաց նա:

Ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ հավելեց, որ բուսական յուղը շատ առումներով դրական է, չի պարունակում խոլեստերին, սակայն չի կարելի խաբել սպառողին: