ԱՄՆ-ը չինացի միլիարդատեր ժոնգտյան Լյուին մեղադրում է 2 մլրդ դոլարի չափով հարկ վճարելուց խուսափելու մեջ, հաղորդում է Fox News-ը:

ԱՄՆ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Լյուն, որը Չինաստանում Zhongwang Holdings Limited ընկերության հիմնադիրն է, անօրինական ճանապարհով ԱՄՆ է ներկրել կրկնատակի անվանումով ալյումին, որպեսզի խուսափի հարկերից:

Նշվում է, որ հանցավոր սխեման իրականացվել է 2014-2014թթ. ընթացքում:

Բացի այդ, «ալյումինե մագնատին» 9 մեղադրանք է առաջադրվել, ներառյալ՝ խարդախություն եւ փողերի լվացում:

Դատարանը 55-ամյա միլիարդատիրոջը մեղավոր է ճանաչել, նրան մինչեւ 465 տարվա ազատազրկում է սպառնում: