Ռումինիայում դաժանորեն սպանված 15-ամյա աղջկա` Ալեքսանդրա Մակեսանուի ընտանիքը վերծանել է նրա զանգերը, սակայն ոստիկանությունն անտեսել է դրանք, գրում է BBC News-ը:
Ալեքսանդրան առեւանգման ժամանակ 3 անգամ ոստիկանություն է զանգել: Երբ ոստիկանները նրան գտել են, նա արդեն մահացած է եղել:
Սպանությունն իրականացրել է 65-ամյա Գեորգե Դինկան, որը նաեւ խոստովանել է, որ սպանել է նաեւ մեկ այլ 18-ամյա աղջկա:
Դինկայի տանը ոստիկանությունը ոսկորներ է գտել: Այժմ սպասվում են ԴՆԹ փորձաքննության արդյունքները, որոնք կպատասխանեն այն հարցին, թե աղջիկներից որին են դրանք պատկանում:
Այդ հրեշավոր դեպքը վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում: Աշխատանքից ազատվել են ոստիկանության պետն ու այլ պաշտոնական անձինք:




























