Օգոստոսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզի Ջրվեժ, Պռոշյան գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























