Եմենի մայրաքաղաք Սանայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով երկրի նախագահի Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականը:

Մեկ շաբաթ առաջ նման ակցիայի ժամանակ մոտ 50 ցուցարարներ էին գնդակահարվել: Այս երթն ամենախոշորն է եղել առ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաներից:

Միաժամանակ Սանայում հանրահավաք են արել Սալեհի կողմնակիցները: Նախագահը դիմել է նրանց եւ հայտարարել իշխանությունից հրաժարվելու եւ լիազորություններն անցումային վարչակազմին փոխանցելու մտադրության մասին:

Բանակն ու իրավապահները փակել են մայրաքաղաքի մուտքերը, որպեսզի թույլ չտան Սալեհի դեմ արտահայտվողների ժամանումը քաղաք:

2011թ. հունվարից սկսված հակակառավարական ցույցերի ընթացքում արդեն մոտ 100 մարդ է սպանվել: