Գերմանիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել զորակոչը` սառը պատերազմի գագաթնակետին դրա օրինականացումից 55 տարի անց:

Մինչ որոշման ընդունումը Բունդեսվերում ծառայության ժամկետը կազմում էր 6 ամիս: Վերջին զորակոչվածները զորացրվելու են երեք ամիս անց:

Բանակն այժմ համալրվելու է արհեստավարժ պայմանագրային զինծառայողներով եւ կամավորներով, որոնք ծառայելու են 12-ից 33 ամիս:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը միաժամանակ մտադիր է կրճատել զինված ուժերի թվաքանակը` 228 հազարից հասցնելով 185 հազարի, գրում է MIGnews.com-ը: