Մուամար Քադաֆիի ռեժիմի ներկայացուցիչները կոալիցիայի ավիահարվածներից տուժած զոհերի հուղարկավորություն են կազմակերպել, սակայն արարողությանը զոհերի հարազատներ չեն եղել, իսկ դագաղներից մեկը բացելիս պարզվել է, որ այն դատարկ է, հաղորդել է CNN-ը:

«Հուղարկավորություններին արցունք չկար: Բոլոր նրանք, ում հետ մենք խոսել ենք, զոհվածների հարազատները չէին», - իր սյուժեում պատմել է լրագրող Նիկ Ռոբերթսոնը:

«Երբ դագաղներից մեկը բացեցին, պարզվեց, որ դատարկ է: Վայրկենապես այն մի կողմ տարան», - հաղորդել է նա:

Արարողությունն իրականացվել է անգլերենով: Լրագրողը հաշվել է ընդհանուր առմամբ մոտ 30 դագաղ:

Լիբիայի առողջապահության նախարարությունը ուրբաթ երեկոյան հայտարարել էր, թե կոալիցիայի ավիահարվածներից զոհվել է 114 մարդ: