«Օրինաց երկիր» կուսակցությունը ինչպես եւ նախկինում, այնպես էլ այժմ ակտիվորեն ներգրավված է կուսակցական շինարարության գործընթացի մեջ եւ համոզված է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ծանրակշիռ քաղաքական ուժ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ՕԵԿ-ը 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հանրապետական կուսակցության ցուցակով։

Նա նաեւ հերքեց լուրերը, թե ՕԵԿ որոշ պատգամավորներ, օրինակ՝ Հոեվհաննես Մարգարյանը մտադիր են լրացնել ՀՀԿ ցուցակը, իսկ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի ղեկավար Արթուր Բաղդասարյանն ընտրություններից հետո նշանակվելու է մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնում։ «Այդ լուրերն իրականության հետ որեւէ կապ չունեն»,- հավաստիացրեց Աբրահամյանը։