Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությունը ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին, որ կայանալու է Հայաստանում, հարցականի տակ է:
«Շեյխուլիսլամի անունով հրավեր չի ստացվել ոչ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Երկրորդից, ոչ այն պետությունից, որտեղ կայանալու է այդ նիստը»,- ասել է վարչության արտաքին կապերի բաժնի վարիչ Մուգադդես Փայիզովը, հաղորդում է Trend-ը:
Նշենք, որ ինքը` Փաշազադեն հնարավոր էր համարել Գարեգին Բ-ի հետ հանդիպումը: Այդ մասին նա նշել էր Վլադիկավկազի ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ:




























