Հայաստանի կառավարությունը հաստատել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Կովկասյան նախաձեռնության շրջանակում իրականացված «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը:

Ըստ այդմ, հաղթող է ճանաչվել «Ալսթոմ Գրիդ ԳմբՀ» ընկերությունը։

Պայմանագրային բանակցության արդյունքում այն պարտավորվել է օպտիկամանրաթելային մալուխը մոնտաժել դրա համար առաջարկված ամենացածր գնով։ Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագրի ընդհանուր արժեքն է 12 մլն 283 հազար 696 եվրո։