Մուամար Քադաֆին պատրաստ է բանակցություններ սկսել Լիբիայում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Այդ մասին նախօրեին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցասը` Աթենքում լիբիական առաջնորդի բանագնացի հետ հանդիպումից հետո:

«Բանագնացի ասածներից կարելի էր ենթադրել, որ ռեժիմը լուծումներ է փնտրում», – ասել է Դրուցասը Լիբիայի փոխարտգործնախարար Աբդելատի ալ Օբեյդիի հետ բանակցություններից հետո, որին մասնակցել է նաեւ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն: Դրուցասը նաեւ ասել է, որ Քադաֆիի բանագնացը ապրիլի 4-ին կլինի Թուրքիայում եւ Մալթայում, գրում է Utro.ru-ն:

«Մենք կրկնեցինք միջազգային հանրության հստակ հայտարարությունը` ՄԱԿ-ի որոշումների լիարժեք պահպանում, հրադադարաի անհապաղ հաստատում, բռնությունների եւ թշնամական գործողությունների դադարեցում հատկապես  բանկչության նկատմամբ», –ասել է Հունաստանի արտգործնախարարը:

Լիբիայի նախկին վարչապետ Աբդելատի ալ Օբեյդին Քադաֆիի միջազգային բանագնացն է դարձել արդեն նախկին  արտգործնախարար Մուսա Կուսայի` Մեծ Բրիտանիա փախուստից հետո: