Սոմալիի քաղաքական քարտեզի արեւմուտքում շուտով կարող է հայտնվել ինքնահռչակ Ազանիա պետությունը, որի դաշնայի կառավարությունը կվերահսկի երկրի մայրաքաղաք Մոգադիշոյի միայն առանձին թաղամասեր։
Նոր պետություն Ազանիայի կազմավորմանը նվիրված շքեղ արարողությունը կայացել է ապրիլի 3-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նայրոբին սատարում է նոր վարչակազմին՝ ենթադրելով, որ Ազանիան կարող է դառնալ Քենիայի եւ անարխիստների կողմից վերցված Սոմալիի միջեւ բուֆերային գոտին։
Ազանիայի նախագահ Մոհամեդ Աբդի Գանդիի խոսքով, նոր իշխանություններն առաջին հերթին «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումից կսկսեն տարածքներ վերցնել իրենց երկրի համար։ Ներկայումս «Աշ-Շաբաբը» վերահսկում է Սոմալիի հարավային եւ կենտրոնական շրջանների մեծ մասը, ինչպես նաեւ Մոգադիշոյին զգալի հատվածը։





























