Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն աշխարհում առաջին անգամ հետախուզում է հայտարարել մանկապիղծ երկվորյակների նկատմամբ: Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով, 56-ամյա եղբայրներ Քենեթ եւ Թոմաս Փարքերները հետախուզվում են սեռական եւ եւ ոչ սեռական բնույթի հանցագործությունների համար Եվրոպայի մի շարք երկրներում` Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ Պորտուգալիայում:
Փարքերներին մեղադրում են 2005թ. 16-ամյա մի դեռահասի բռնաբարելու մեջ, նաեւ նույն տարիքի երեխաների վրա հարձակվելու եւ բռնաբարության փորձի մեջ:
Ոստիկանությունը հայտնում է, որ եղբայրները շատ դաժան են ու ընդգրկված են Մեծ Բրիտանիայի ամենադաժան հանցագործների ցանկում:





























