Ռուսաստանից գումար ստանալու դիմաց, Բելառուսը կարող է վիզային ռեժիմ հաստատել Վրաստանի հետ: Այս մասին «Նեզավիսիմայա գազետայի» հետ հարցազրույցում հայտարարել է բելառուս քաղաքագետ Վալերի Կարբալեւիչը։
«Ստեղծված ֆինանսական իրավիճակը մեղմելու համար Բելառուսը պատրաստ է գնալ մինչ այդ անհնար համարվող շատ քայլերի, որպեսզի ավելի արագ ստանա ռուսական վարկը։ Նա պատրաստ է ընդհուպ Վրաստանի հետ վիզային ռեժիմի անցնել: Ավելին, եթե տնտեսական իրավիճակը շարունակի վատանալ, բանը կարող է հասնել նաեւ նրան, որ Բելառուսը ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը»,-այս եզրահանգման է եկել քաղաքագետը։
«Նեզավիսիմայա գազետան», գրում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն դիմել է Բելառուսի ԱԳՆ-ին` խնդրելով վիզային ռեժիմ չսահմանել Վրաստանի քաղաքացիների համար:





























