ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կայցելեն ապրիլի 11-12-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Համանախագահները ծրագրում են նաեւ այցելել Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով, Բաքու այցը կայանալու է ապրիլի 13-14-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա:
Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:




























