Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի եւ Հունաստանի պետական գազային ընկերության՝ DEPA-ի ղեկավարների միջեւ Բաքվում ապրիլի 5-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Ինչպես հայտնել է SOCAR ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը, Հունաստանը կդառնա եվրոպական առաջին երկիրը, որին Ադրբեջանը գազ կմատակարարի ուղիղ կերպով:
Աբդուլլաեւի խոսքով, 2007 թվականից ադրբեջանական գազը Հունաստան արտահանվում է թուրքական Botas պետական ընկերության միջոցով։
Ներկայումս Հունաստան տարեկան արտահանվում է 700 մլն խմ ադրբեջանական գազ։
Նշենք, որ նախօրեին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Հունաստանի նախագահ Կառոլոս Պապուլյասը։



























