Կոմիտաս պողոտայի 63 շենքի դիմաց այսօր` ապրիլի 6-ին ժամը 15:30-ի սահմաններում, տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆորդ» մակնիշի 22 ԼՍ 322 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան մի կնոջ:

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները զանգահարել են 1-03 ծառայություն եւ հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայրում են Երեւանի ՃՈ աշխատակիցները, քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանաի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:

Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի