2012 թ մարտին հանդիսատեսի դատին կհանձնվի  «Touch  FX» անիմացիոն  ստուդիայի եւ  «Paradise» ընկերության համագործակցության արդյունքում ստեղծված «Oտ վինտա» ֆիլմը: Այդ երկու ընկերությունների առաջին համագործակցության արդյունքում ստեղծվել էր «Կուկարաչա» ֆիլը:

«Touch  FX» անիմացիոն  ստուդիայի տնօրեն Վահե Սարգսյանը կարծում է, որ այն ավելի լավը կլինի` հաշվի են առել նախկին ֆիլմի ժամանակ թույլ տված սխալները, բացթողումները եւ շտկել են դրանք:

Վահե Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ֆիլմի հիմքում եւս սերն է, այն ինքնաթիռների մասին է, սցենարը գրվել է Ռուսաստանում: Ռեժիսորը Օլգա Լապատոն է:

«Բարի պրոյեկտ է լինելու»,- խոստանում են հեղինակները: Ֆիլմը ստեղծման 6-րդ ամսում է, նախատեսված է 20 ամիս: Վահե Սարգսյանի խոսքով`այժմ պերսոնաժների ստեղծման աշխատանքներն են ընթանում, իսկ հետո քայլ առ քայլ կանցնեն անիմացիայի փուլին: «Կարծում եմ` շատ չի ձգձգվի եւ 2012թ  մարտին կկարողանանք ներկայացնել»,- ասաց նա: