Հարցմանը, թե որ մասնագիտություն ունեցող անձանց են ավելի շատ վստահում, մասնակցել է 33.000 մարդ Եվրամիության 16 երկրներից, այդ թվում` 7000 մարդ Գերմանիայից:
Անկախ երկրից` 2010թ, ինչպես եւ նախորդ տարի, ամենաշատ վստահությունը վայելում են փրկարարները եւ հրշեջները:
Ինչ վերաբերում է գերմանացիներին, ապա Welt-ի տղեկացմամբ, դեռեւս 2000թ, երբ հարցումն սկսել էր անցկացվել, նրանք ամենամեծ վստահություն ունեցող մասնագիտությունների շարքում նշել էին անմիջականորեն մարդու կայնքի հետ առնչություն ունեցող մասնագիտությունները: Այդպես` հարցված գերմանացիների 92 տոկոսը վստահում է օդաչուներին եւ բուժքույրերին, 86 տոկոսը` դեղագործներին եւ 85 տոկոսը` բժիշկներին:
Անցյալ տարվա համեմատ` զգալիորեն նվազել է գերմանացիների վստահությունը կաթոլիկների եւ բողոքականների հանդեպ`39 տոկոսից դառնալով 12 տոկոս: Հետազոտողները դա բացատրում են տեղի ունեցած մի շարք սկանադալային միջադեպերով, երբ քահանաները մեղադրվել էին Գերմանիայի կրոնական կրթական հաստատություններում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:
Վստահության աստիճանով քահանաները զիջում են նույնիսկ վարորդներին, որոնց վստահում է գերմանացիների 45 տոկոսը: Ինչպես նշում է Welt-ը, տաքսու վարորդներին քահանաներից ավելի շատ վստահելու միտումը համաեվրոպական է: Գերմանացիների մոտ քահանաներից ավելի քիչ վստահություն են վայելում քաղաքական գործիչները:





























