Լիբիայում բրիտանական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սարիր նավթադաշտին: Այն պահպանող զինվորներց երեքը զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավիահարվածի արդյունքում վթարվել է նավթամուղը, որը Սարիրը միացնում է Միջերկրական ծովի ափին գտնվող նավթային տերմինալին: Սարիրը համարվում է Լիբիայի խոշորագույն նավթադաշտերից:
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով` ապրիլի 6-ին Թոբրուկ նավահանգստից դուրս է եկել նավթով բեռնված լցանավը: Նավթն արտահանվում է լիբիական ապստամբների կողմից: Դեռեւս չէ հաղորդվում, թե ով է լինելու գնորդը:





























