Չեխիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է փակել այն հրաձգարանը, որտեղ ավելի վաղ նախատեսվում էր տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը:
Բրդիում գտնվող հրաձգարանի փակման վերաբերյալ վերջնական որոշում պաշտպանության նախարարությունը պետք է կայացնի մինչ 2011թ. վերջը: Ակնկալվում է, որ փակման ընթացքը կտեւի երկուսից երեք տարի, գրում է Lenta.ru-ն:
Ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տարերրի` Բրդիում տեղակայելու վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2008թ. հուլիսին: Մի քանի ամիս անց ԱՄՆ-ը եւ Չեխիան պայմանավորվել էին հրաձգարանի տարածքում ամերիկյան զինվորականներ տեղակայելու մասին:
Չեխիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Չեխիայում ռազմական հրաձգարանների պակաս չկա: «Մենք Եվրոպայում լիդեր ենք` ռազմական հրաձգարանների ընդհանուր մակերեսի առումով», - ասել է Ալեքսանդր Վոնդրան:




























