ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը չհայտարարված այցով ժամանել է Իրաք, որի ընթացքում նախատեսում է հանդիպել Իրաքի ղեկավարության եւ այդ երկրում ամերիկյան ռազմական հրամանատարության հետ:

Գեյթսը հանդիպումներ կունենա նախագահ Ջալալ Թալաբանիի եւ վարչապետ Նուրի Մալիկի հետ: Ըստ Gazeta.ru-ի` նա նաեւ ծրագրում է այցելել երկրի հյուսիս` իրաքյան Քուրդիստան:

Վերջին անգամ Պենտագոնի ղեկավարն Իրաքում եղել էր անցած տարի սեպտեմբերին` Սպիտակ տան կողմից Իրաքում ռազմական առաքելության ավարտի վերաբերյալ հայտարարությունից հետո: