Կոսովոյում կառավարող կոալիցիան եւ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պայմանավորվել են նախագահի պաշտոնում միասնական թեկնածուի առաջադրման շուրջ: Նախագահը Ատիֆետե Յահյագուն է լինելու, ով ներկայումս Կոսովոյի ոստիկանության ղեկավարներից է:

Նախագահի թեկնածուի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հաշիմ Տաչիի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության, «Դաշինք հանուն նոր Կոսովոյի» կուսակցության եւ ընդդիմադիր «Կոսովոյի դեմոկրատական լիգայի» միջեւ:

Համաձայնագիրը ենթադրում է նաեւ սահմանադրական եւ ընտրական օրենսդրության բարեփոխում: Ակնկալվում է, որ նախագահական ընտրությունները կայանալու են վեց ամսվա ընթացքում, իսկ համընդհանուր ընտրությունները` 18 ամսվա:

Նշվում է, որ Յահյագուին ընտրել են որպես չեզոք թեկնածուի, ով կօգնի Կոսովոն դուրս բերել քաղաքական ճգնաժամից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, նոր ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու է նաեւ Սուզան Նազիրբալը` ազգությամբ թուրք կին: