«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավը քաղաքական որոշում է կայացրել «հանձնել» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ , օգլիգարխ Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին)` ամենաթողության դեմ պայքարի պատրանք ստեղծելու համար:
«Այդ նպատակով իշխանական լրատվամիջոցներին որոշ նյութեր են տրամադրվել, որ դրանք Լեւոն Սարգսյանի դեմ քարոզչություն իրականացնեն: Մասնավորապես, օրերս իշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է ՀՀ ոստիկանությնան քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ մի նյութ, ըստ որի, Լեւոն Սարգսյանը նաեւ հետաքննության ընթացքում ուղղորդել է գործի ընթացքը: Եթե այդպես շարունակվի,ապա բացառված չէ, որ ՀՀ ղեկավարությունը մի օր էլ կորոշի նույն քրգործի շրջանակներում մեղադրանք ներկայացնել նաեւ Սարգսյանին»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:





























