Կիեւում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 8-ին Ուկրաինա կմեկնի Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանդրադառնան ԱՊՀ ձեւաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Նախատեսվում է քննարկել նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց դրույթների իրականացումը միտված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ մինչեւ 2020թ. նախատեսված գործառույթների ապահովմանը, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը: