Թերթը տեղեկացնում է, որ Գյումրիում 2004 թվականից սկսել է գործել «Համբույր» հրուշակեղենի ֆաբրիկան, բայց արդեն 1 տարի է, ինչ ձեռնարկության սեփականատեր Մուշեղ Մինասյանը որոշել է իր բիզնեսը Հայաստանից Վրաստան տեղափեխել: «Հրապարակ» թերթի հետ զրույցում Մուշեղ Մինասյանը մասնավորապես նշել է. «Մինչեւ տնտեսական ճգնաժամն ու գների թանկացումը ապրանքիս սպառումից չեմ դժգոհել, հետո ես սկսեցի հումքը թանկ գնով գնել, իսկ իմ ապրանքը, չլինելով առաջին անհրաժեշտության, սկսեց չսպառվել, դրան գումարած էլ` հարկ, հարկ, հարկ:Ստիպված պետք է բիզնեսս հանեի վաճառքի, բայց էս սոված քաղաքում բիզնես կծախվի՞: Չծախվեց` մնացի, արտադրության ծավալները կրճատեցի, լրիվ փակել չէի կարող` մեզ ապրել պե՞տք է, թե՞ չէ»:
Ձեռնարկության խնդիրն այսօր միայն հարկային բեռի թեթեւացումն է` եթե գործին չխփեն,ճանապարհ տան, կշարունակի աշխատել, եթե ոչ`ապա «Վրաստանը կա ու կա»:




























