Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաեւ Տիգրան Պետրոսյանը եւ Լեւոն Ռուխկյանը:

Վարչապետի այլ որոշումներով Ռոբերտ Մակարյանը եւ Արմեն Պողոսյանը նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ: