Ղազախստանը մտադիր է Ռուսաստանի հետ խզել Տայսոգան հրաձգարանի օգտագործման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նավթի եւ գազի նախարար Սաուատ Մինբաեւը:

Ինչպես հայտնում է Newskaz-ը, հրաձգարանը վարձակալությամբ տրվել էր ռուսական օդային փորձարարական կենտրոնին` ավիացիոն տեխնիկայի փորձարկումների համար:

Փոխարենը Ղազախստանի իշխանությունները խոստանում են ռուսաստանցիներին այլ տարածք տրամադրել:

«Տայսոգան հրաձգարանում կան նավթի հանքավայրեր, այդ կապակցությամբ որոշել ենք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ»,- ասել է Մինբաեւը:

Տայսոգան հրաձգարանը զբաղեցնում է ղազախական «Էմբամունայգազ» ընկերությանը հատկացված տարածքի մի մասը: Նավթի հետազոտման աշխատանքները սկսվել էին այստեղ 1990-ականներին: