Ոստիկանության Մաշտոցի բաժնում ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 16.30-ին Հալաբյան փողոցում իրար են բախվել «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենա եւ «Անիկո» մակնիշի մոպեդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով մոպեդի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:





























