Լեհաստանի հանգուցյալ նախագահի երկվորյակ եղբայր եւ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին մեղադրել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին, որ վերջինս Լեհ Կաչինսկիի մահից առաջ «դավաճանական հակազգային քաղաքականություն է» վարել, ինչն էլ հանգեցրել է Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ողբերգությանը:
Նախագահի եղբայրը Տուսկին մեղադրում է, որ նա ՏՈՒ-154-ի կործանումից երեք օր առաջ եղել է Կատինում, որ դեմ առ դեմ հանդիպի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Ըստ Կաչինսկիի, առաջ եկած սկանդալն էր հենց հանգեցրել է աղետին, քանի որ Տուսկը, ըստ նրա, Պուտինի հետ դավադրություն է մշակել սեփական նախագահի դեմ:
Լեհաստանի նախագահի օդանավը կործանվել էր 2010-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ: Մահացել էին օդանավում գտնվող 96 անձինք այդ թվում նախագահը, նրա կինը կառավարության անդամներ, զինվորականներ եւ պատգամավորներ:





























