ՆԱՏՕ-ի ուժերը ապրիլի 7-ին հարվածել են Մուամար Քադաֆիի ռազմական բազանների ուղությամբ, սակայն հարվածը սխալ է եղել։
Բրիտանական BBC հեռուստաընկերության տվյալներով, այդ օդային հարվածից 13 մարդ է զոհվել։
Աջդաբիա քաղաքի բժիշկները հաստատել են BBC-ի տվյալները, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Լիբիացի ապստամբները ՆԱՏՕ-ի ավիահարվածների տակ են ընկել Բրեգա քաղաքում։
Ականատեսների վկայությամբ, կոալիցիոն ուժերն օդային հարվածներ են հասցրել նաեւ Տրիպոլիում։ Ավելի վաղ քաղաքում երկու պայթյուն էր որոտացել։ Ականատեսները փաստում են, որ գնդակոծումից հետո երկնքում տեսել են Կոալիցիոն ուժերի ինքնաթիռները։
Նշենք, որ Լիբիայում ռազմական գործողությունները այժմ ՆԱՏՕ-ի ուժերն են իրականացնում։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Լիբիայում ապստամբների հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթթահ Յունիսը մեղադրել է ՆԱՏՕ-ին անգործության եւ խաղաղ բնակչության պաշտպանության գործում անբավարար ջանքերի մեջ:





























