Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն այսօր` ապրիլի 7-ին, 4-օրյա այցով ժամանել է Թուրքիա։

Աբխազիայի նախագահի հետ Թուրքիա են ժամանել նաեւ նախագահի վարչակազմի ղեկավար Գրիգորի Ենիկը, նախագահի խորհրդական Սարիա Ամիչբան, ԱԳ նախարար Մաքսիմ Գվինջիան, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը, Ազգային բանկի նախագահ Իլլարիոն Արգունը, հայրենադարձության պետական կոմիտեի նախագահ Զուրաբ Ադլեյբան, խորհրդարանի պատգամավոր Թաալի Խվատիշը, աշխարհի կրկնակի չեմպիոն Դենիս Ցարգուշը, հանրապետության ձեռնարկատերերի միության նախագահ Լեոնիդ Օսիան եւ որիշներ։

Թուրքիայի մայրաքաղաքում տեղի կունենան մի շարք երկողմ պաշտոնական հանդիպումներ։ Հանդիպումների մեծ մասը կացկացվեն Ստամբուլում եւ մի քանի այլ շրջաններում, որտեղ կենտրոնացած է աբխազների եւ չերկեսների սփյուրքը։

Աբխազիայի նախագահի կայքը հայտնում է, որ Թուրքիայում արդեն կայացել է առաջին հանդիպումը նախագահ Բաղապշի  եւ աբխազական սփյուռքի ներկայացուցիչների միջեւ: