Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քաղաքացիություն է շնորհել երկրի հյուսիս-արեւելյան Հասեկե նահանգում բնակվող քրդերին: Քաղաքացիություն են ստանալու մոտ 300 հազար մարդ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով պետական SANA գործակալությունը:

Քրդերը, որ ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են, կազմում են բնակչության 10 տոկոսը, սակայն նրանցից շատերը չեն կարողանում քաղաքացիություն ստանալ տարիներ ի վեր:

Նախագահ Ասադի հրամանը միտված է թուլացնել զանգվածային բողոքի ալիքները, որոնք սկսվել են երեք շաբաթ առաջ: Անցած շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել են նաեւ քրդեր: